Լուրեր

ՔՊ-ն շարունակում է ամեն առիթ օգտագործել Հանրապետականի դեմ «կռիվ տալու» համար․ Հարությունյան

14.04.2026

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանւ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հ1-ի եթերում Քաղաքացիական  Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծածեց Հանրապետականի անունը, քան  բուն բանավեճի թեման: 
 
ՔՊ-ն շարունակում է ամեն առիթ օգտագործել Հանրապետականի դեմ «կռիվ տալու» համար, բայց դա գնալով ավելի շատ նմանվում է շեղված վարքագծի:
Նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին,  ՔՊ-ն շարունակում է իր անգործությունը արդարացնել «նախկիններով»՝ ստեղծելով ակնհայտ հակասություն խոսքի ու իրական գործերի միջև։ Բայց ի տարբերություն իրենց, Հանրապետականը խոսում է փաստերով:
Մարիխուաննա օգտագործող Ալենի նման ներկայացուցիչ ունեցողը խոսում է արժեքներից և մոռանում իր ու իր թիմակիցների անցյալը:
Հանրապետականի օրոք խաղաղություն է եղել Հայաստանի Հանրապետության սահմանին, և հենց այդ խաղաղության շնորհիվ ծառայել եք հզոր ու հաղթանակած Հայոց Բանակում։ 
 
Մինչդեռ ձեր իշխանության օրոք հազարավոր երիտասարդներ ետ չվերադարձան։
Եվ վերջապես՝ տարիներ շարունակ հանրային դաշտում շահարկվող Մարտի 1-ի թեման եկեք չմոռանանք՝ ում «հերոսները» ոստիկաններից մահակներ էին խլում և ինչի դա բերեց»:

← Վերադառնալ ցուցակին