Լուրեր
Սա է «ժողովրդավարությունը»՝ փաշինյանական առանձնահատկություններով․ Դանիելյան
18.04.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2018-ին Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության՝ «ամեն ՀՀ քաղաքացի՝ վարչապետ է» և «Հայաստանում ապրում է երեք միլիոն վարչապետ» լոզունգներով։
Այսօր նույն մարդը գնում է ընտրությունների՝ նույն այդ ժողովրդին դիմելով վիրավորական ու նվաստացնող ձևակերպումներով, մասնավորապես՝ նրանց անվանում է «շուն շանգյալ»-ներ։
Սա է «ժողովրդավարությունը»՝ փաշինյանական առանձնահատկություններով»։
