Լուրեր

Սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների առկայությունը` առաջնային պահանջ քաղաքաշինական ծրագրերում19.09.2016

Սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների առկայությունը` առաջնային պահանջ քաղաքաշինական ծրագրերում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` ուսումնասիրվել են վերջին երեք տարիների ընթացքում տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերով թեքահարթակների առկայության պարտադիր պահանջի կատարումն ու... ավելին →

Երևանի քաղաքապետարանի և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր16.09.2016

Երևանի քաղաքապետարանի և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Երևանի քաղաքապետարանի և վարկային վարկանիշի ու վերլուծական հետազոտություններով զբաղվող առաջատար գլոբալ գործակալության՝ «Ֆիչ Ռեյթինգս»-ի (Fitch Ratings) միջև ստորագրվել է Երևան քաղաքի հանրային ֆինանսական բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու համար համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպության Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովը: ... ավելին →

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ-ի առաջին կուրսեցիների երդման արարողությանը16.09.2016

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ-ի առաջին կուրսեցիների երդման արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել է բուհի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությանը, որն ավանդաբար տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում: Շնորհավորելով առաջին կուրսեցիներին եւ բարձր գնահատելով նրանց ընտրած մասնագիտությունը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հատկանշական է համարել արարողությունը եւ հորդորել... ավելին →

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանին14.09.2016

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանին

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 12-ամյա Մամիկոն Ղարիբյանին: Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան սանն այս տարի մասնակցել է շախմատի Եվրոպայի առաջնությանն ու դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ողջունելով պատանի շախմատիստին` քաղաքապետը նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ է մաղթել նրան, նաև համոզմունք հայտնել, որ Մամիկոնը միջազգային հարթակներում շարունակելու է բարձր պահել Հայաստանի պատիվը: ... ավելին →

<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ ընտրված ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած համանախագահների հանդ13.09.2016

<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ ընտրված ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած համանախագահների հանդ

Ավարտվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի վերջերս ձևավորված նախագահության հանդիպումը: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ էր ընտրվել ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Օհանյանը: Հանդիպման նպատակն էր մշակել ռազմավարություն առաջիկա աշխատանքների իրականացման համար: Հանդիպման շրջանակներում մասնակիցներն այցելել են Եվրախորհրդարանի մամուլի... ավելին →

Բնակարաններ՝ վթարային շենքի բնակիչներին13.09.2016

Բնակարաններ՝ վթարային շենքի բնակիչներին

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում Երևանի ավագանին որոշել է Շինարարների փողոցի 6/1 և 15 հասցեներում գտնվող նորակառույց շենքերից Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 6 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց օտարել քանդման ենթակա Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի 6 ընտանիքի։ Այդպիսով, ըստ էության, վերջնական լուծում է տրվել վերը նշված վթարային շենքի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդրին: Հարցի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել... ավելին →