Լուրեր

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը20.05.2015

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

 Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը եւ ընդունելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորները ողջունել... ավելին →

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին19.05.2015

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-լեհական միջպետական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը: Այդ համատեքստում, վարչապետը կարևորել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ... ավելին →

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում19.05.2015

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊԲՀ Ուսխորհուրդը առողջ ապրելակերպ են քարոզում

 Մայիսի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այցելեցին Ստեփանակերտ` բարձրացնելու երեխաների և դեռահասների տեղեկատվության մակարդակը առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Ծրագրի նպատակն էր սովորեցնել առաջին բուժօգնության ամենաանհրաժեշտ դրույթները դպրոցների ուսուցիչներին, կատարել երեխաների բուժզննում և կարիեսի պրոֆիլակտիկա։ Ծրագրի շրջանակներում դպրոցականները և մանկատան սաները բաժանվեցին տարիքային... ավելին →

Համբարձման տոն Հառիճավանքում19.05.2015

Համբարձման տոն Հառիճավանքում

 Սույն թվականի մայիսի 17-ին Հառիճավանքում տեղի ունեցավ Համբարձման տոնին նվիրված տոնակատարություն, որը կազմակերպել էր ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ կանանց խորհուրդը: Միջոցառմանն աջակցել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Տոնակատարությանը մասնակցում էին «Գյումրի-2» ՇԿ-ի երիտասարդական խորհուրդի անդամները, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Գյումրու №4 արհեստագործական պետական ուսումնարանի մանկավարժներն ու սաները, ինչպես նաև Կարա-Մուրզայի անվան... ավելին →

Հայաստանի վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ18.05.2015

Հայաստանի վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի Բաթումի քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով տարբեր ոլորտներում... ավելին →

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է YEPP անդամ18.05.2015

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է YEPP անդամ

 Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը մայիսի 14-16-ը Պորտուգալիայում ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընտրվել է YEPP-ի անդամ։ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը տեղեկացնում է, որ, որպես կանոն, անդամության հարցերը YEPP-ում քննարկվում են գործադիր մարմնի նիստերում։ ՀՀԿ ԵԿ անդամակցումը, սակայն, քննարկվել և ընդունվել է համագումարում։ Ըստ պարոն Ավագյանի՝ սա իրենց... ավելին →