Լուրեր

ՀՀ վարչապետ. Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության25.07.2014

ՀՀ վարչապետ. Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության

 Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի: Անդրադառնալով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի վաճառքին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը նշել է. « Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ մենք չունենք: Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության և պահպանվեն օրենքի բոլոր կետերը: Իհարկե, կան թերություններ և... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանի հանդիսավոր բացմանը23.07.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանի հանդիսավոր բացմանը

 Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում թարմացվել և արդիականացվել է «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 1963 թվականին կառուցված «Ծարավաղբյուր» ջրահավաք կառույցը՝ իր պոմպակայանով և քլորակայանով, մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից մեկն է, և այս սանիտարական գոտում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ... ավելին →

Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում22.07.2014

Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում

 Հուլիսի 22-ին ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների միջեւ համագործակցության մասին» թեմայով աշխատանքային քննարկում: Բացման խոսքում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ Եվրամիությունը մնում է ՀՀ կարեւորագույն գործընկերներից մեկը եւ Հայաստանը շահագրգռված է շարունակելու եւ խորացնելու... ավելին →

2014թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի շախմատի 5 դպրոց22.07.2014

2014թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի շախմատի 5 դպրոց

 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված աշխատանքներին22.07.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված աշխատանքներին

 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է հերթական բարեկարգ բակերի հանդիսավոր բացմանը: Նորակառույց բակային տարածքներում, որպես պարտադիր պայման, առանձնակի ուշադրություն է դարձվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաև ոռոգման նոր համակարգով: Ընդհանուր առմամբ, բակային տարածքներում իրականացվող կանաչապատման աշխատանքների արդյունքում վարչական շրջանում կանաչ տարածքների... ավելին →

Վարչապետը գոհունակություն է հայտնել աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներից22.07.2014

Վարչապետը գոհունակություն է հայտնել աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներից

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով: Գյումրու Մուշ 2 թաղամասում կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, այցելել բնակարաններ, լսել նրանց դժգոհությունները բնակարանային պայմանների որակի և առկա թերությունների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը Գյումրու Մուշ 2 թաղամասում բազմաբնակարան... ավելին →