Լուրեր
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները, ինչը հիմք է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ... ավելին →
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Վարչապետին են ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման և այդ նպատակով կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները և հիմնական եզրահանգումները: Կառավարության ղեկավարը, ընդհանուր առմամբ հավանության... ավելին →
Մայրաքաղաքում բացված առաջին գրատնակը կրում է Ավետիք Իսահակյանի անունը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին ներկա է գտնվել երևանյան առաջին գրատնակի՝ «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակի բացման արարողությանը: Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղադրված գրատնակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և գրատան հեղինակ Արման Դավթյանին (Նուռ): Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով իրականություն դարձած այս... ավելին →
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է. «Այս տարի լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Քառորդ դարի ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով եւ համալրվել նոր բովանդակությամբ»: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ճապոնիայի հետ փոխշահավետ համագործակցության... ավելին →
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Լոռու մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները: ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին: Ներկայացնելով... ավելին →
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկմանը, որի շրջանակում տեղի է ունեցել «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից: Վարչապետը կարևորել է նման միջոցառման անցկացումը՝ նշելով, որ այն համահունչ է տարածքային կառավարման ոլորտում ՀՀ կառավարության... ավելին →






