Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի շրջանային խորհրդի Պառավաքարի ՍԿ–ի ժողովը
2016թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Պառավաքարի սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով: Ժողովին մասնակցում է նաև ՀՀԿ ԲՇԽ նախագահի տեղակալՍամվել Հովսեփյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկավ Պառավաքարի սկզբնական կազմակերպության նախագահ Ռոլանդ Մարգարյանը, ով նշեց սկզբնական կազմակեպության ակտիվ մասնակցությունը 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջացառումներին և կուսակցական... ավելին →
Քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրի գլխավորած պատվիրակության հետ: Ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը փորձի փոխանակման առումով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն այսօր համագործակցության բազմաթիվ հաջողված ծրագրեր ունի ինչպես ֆրանսիական գործընկեր... ավելին →
«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման և ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականցվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։ Աշխատանքներում ներգրավվել են 75 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից: Նկատի ունենալով «Հայպետհիդրոմետ» ծառայության` առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման հետ կապված... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամներին, ողջ աշխատակազմին ու երկրպագուներին՝ նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբն իր կարեւոր տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում: Այս երիտասարդ, բայց արդեն իսկ կայացած ստեղծագործական կոլեկտիվը իրականացնում է կարեւոր սոցիալ-մշակութային առաքելություն, պահպանում եւ տարածում է դասական... ավելին →
Հունվարի 19-23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց <<Էդուարդո Ֆրեյ>> հիմնադրամի հետ համատեղ <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի(RSI) կազմակերպած <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>> ծրագրի եզրափակիչ փուլը, որին, ինչպես և 2015 թ.-ի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին անցկացված նախորդ փուլերին, մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին... ավելին →
ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ՆՈՐ ՀԱՃՆ 1, 2, 3 ԵՎ ՄՐԳԱՇԵՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԸ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրական դրույթներին համապատասխան կայացել են ՀՀԿ Նոր Հաճնի շրջանային կազմակերպության Նոր Հաճն 1,2, 3 և Մրգաշեն սկզբնական կազմակերպությունների նիստերը: Նիստերի օրակարգում ընդգրկված են եղել սկզբնական կազմակերպությունների կողմից 2015 թվականին կատարված աշխատանքների ամփոփման և տարեկան հաշվետվությունների մասին, ինչպես նաև կազմակերպության 2016 թվականի անելիքներին և տարեկան աշխատանքային ծրագրին վերաբերող և կուսակցական կազմակերպական բնույթի այլ հարցեր ևս:... ավելին →