Լուրեր

ԿԱՅԱՑԱՎ ՀՀԿ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ14.01.2016

ԿԱՅԱՑԱՎ ՀՀԿ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

 14.01.2016 թ. տեղի ունեցավ ՀՀԿ Թումանյանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստ, մասնակցությամբ շրջխորհրդի անդամների և ՀՀԿ տարածքային կազմակերպության նախագահ Լոռու մարզպետ` Ա.Նալբանդյանի: ՀՀԿ տարածքային կազմակերպության նախագահ Ա.Նալբանդյանը Ալավերդի քաղաքում անցկացված ընտրության արդյունքում կատարված համայնքապետի փոփոխության հետ կապված նպատակահարմար համարեց ՀՀԿ շրջանային խորհրդի նախագահի ընտրության անցկացումը: Շրջանային խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց Ալավերդու քաղաքապետ... ավելին →

Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հետագա քայլերը12.01.2016

Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հետագա քայլերը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները: Կառավարության ղեկավարին, մասնավորապես, ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհուրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին և գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր: ... ավելին →

«Աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ». քաղաքապետ Տարոն Մարգարյան11.01.2016

«Աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ». քաղաքապետ Տարոն Մարգարյան

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ձնամաքրման և տոնական օրերին աղբահանության աշխատանքների կազմակերպմանն ու իր դժգոհությունը հայտնել ինչպես սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերության, այնպես էլ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ու վարչական շրջանների ղեկավարների կողմից այդ աշխատանքների վերահսկման հետ կապված: «Բոլորն են տեղյակ, որ... ավելին →

Վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին08.01.2016

Վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս առումով երկուստեք բարձր է գնահատվել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Զրուցակիցներն արձանագրել են... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով31.12.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

 Սիրելի՛ համաքաղաքացիներ, ավարտվում է 2015 թվականը: Ու Երևանը հերթական անգամ դիմավորում է տարվա ամենաջերմ ու ընտանեկան տոները՝ Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Ավանդույթի համաձայն` տարեվերջին ամփոփում ենք անցնող տարվա ընթացքում արված աշխատանքը՝ ևս մեկ անգամ կարևորելով դրանց իրականացման մեջ մեր յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու հոգատարությունը: Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ 2015 թվականն ընդհանուր առմամբ արդյունավետ աշխատանքի և ձեռքբերումների տարի էր Երևանի համար: Մենք... ավելին →

Վարչապետը Ծաղկահովիտում ներկա է գտնվել բնակարանամուտի արարողության31.12.2015

Վարչապետը Ծաղկահովիտում ներկա է գտնվել բնակարանամուտի արարողության

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծաղկահովիտ համայնքում, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք, որը գրեթե ավերվել էր 1988 թվականի երկարաշարժի հետևանքով: Հիմնանորոգված շենքում այսօր բնակարանամուտ է տոնել 40 ընտանիք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է շենքի բոլոր բնակիչներին... ավելին →