Լուրեր
Աշխատանքային հանդիպում ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տ/կ-ում
Նոյեմբերի 20-ին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպություն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում տարածքային խորհրդի անդամների հետ, քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ թիվ 3 ընտրատարածքի պատգամավոր Արթուր Ստեփանյանը և ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արտակ Հանիսյանը: ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում
Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավանի մշակույթի տուն, ծանոթացել քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի շրջանակում շուրջ 210 սաների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Տնօրեն Անահիտ Բունիաթյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, զրուցել երեխաների և մանկավարժների հետ: Առանձնակի կարևորելով մայրաքաղաքի կրթօջախների պայմանների բարելավմանն ուղղված Երևանի... ավելին →
ՀՀ վարչապետ. «Կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է կառավարության և ԶԼՄ-ների համագործակցությանը: «Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները, ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ: Հորդորում եմ բոլոր... ավելին →
Խորհրդարանն ավարտել է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստում քննարկել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նիստի մեկնարկին երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Ելույթին կարելի է ծանոթանալ ԱԺ կայքէջում: Այնուհետեւ պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են նիստին հետեւող Հայաստանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների... ավելին →
Նոյեմբերի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիպում գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի(Կոմանդոս) հետ: Շուշիի լեգենդին հանդիպման վայր ուղեկցեցին <<Տիգրան Մեծ>> ռազմամարզական վարժարանի սաները: Հանդիպումն անցկացվեց ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ներկայացուցիչների և մի շարք դպրոցականների մասնակցությամբ: Ներկա էր նաև Արմավիրի թեմի առաջնորդ... ավելին →
Նոր կուսակցականներ ՀՀԿ Արաբկիր տ/կ-ում
Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ շուրջ 40 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թիվ 4 ընտրատարածքի պատգամավոր Արտակ Սարգսյանը, ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Հրայր Անտոնյանը: ՀՀԿ Արաբկիր տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ... ավելին →