Լուրեր
Գալուստ Սահակյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնեւում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում: Ողջունելով Սիրիայի խորհրդարանի ղեկավարին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Մենք Սիրիայի հետ ավելի քան բարեկամներ ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած... ավելին →
Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը քննարկել է հայ-սերբական խորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում՝ Ժնեւում (Շվեյցարիա): ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ կարեւորում է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները, որոնք... ավելին →
Վարչապետն ընդունել է հայրենական կաթնամթերք արտադրողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների և ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց ղեկավարած ձեռնարկությունների առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկությունները: Արծարծվել են նաև հարկային օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր:... ավելին →
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի և Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն(ՈՊԲՈՒԿ) ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց <<Հայ, հայեցի, հայնակ>> խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Միջոցառման մեկնարկին ՀՀԿ ԵԿ Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը խոսեց Անդրանիկ Մարգարյանի մասին, երիտասարդներին ներկայացրեց... ավելին →
Ստորագրվել է Երևանի քաղաքային լուսավորության ապահովության վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի կառավարիչ Անդերս Լունդը ստորագրել են «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի... ավելին →
Կառավարությունում քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական զարգացումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրից: Նշվել է, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է՝ համակողմանի գնահատման և... ավելին →