Լուրեր
Գալուստ Սահակյանն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցը կնպաստի հայ-ինդոնեզական բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը: ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-ինդոնեզական պատմական... ավելին →
Նորանդամ ՀՀԿ-ականները ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին և ՀՀԿ գաղափարախոսությանը
Հոկտեմբերի 9-11-ը Ծաղկաձոր քաղաքում Հայաստանի հանրապետական կուսակցությանը օրեր առաջ անդամագրված Կոտայքի երիտասարդների համար անցկացվեցին դասընթացներ <<Երիտասարդություն.ապագա հեռանկարներ>> թեմայով: Դասընթացներին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ: Ծրագրի ճանաչողական հատվածին հաջորդեց դասընթաց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որը վարեց ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ Գարեգին Պետրոսյանը: Դասընթացն ուղեկցվեց բուռն քննարկումներով և հարց ու պատասխանով: Ծրագրի... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի օրվա առթիվ շնորհավորել է մայրաքաղաքի բնակիչներին
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության պաշտոնական հանդիսությունը Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակում էր, որը վերածվել էր տոնական բեմահարթակի: Թատերականացված շքեղ ու ինքնատիպ բեմականացումով ներկայացվել է Հայաստանի 12 մայրաքաղաքների հիմնադրման պատմությունը: Մինչ այդ տոնակատարության բոլոր մասնակիցներին ողջունել և շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Համայն հայության մայրաքաղաքը տոնում է իր ծննդյան 2797-րդ տարեդարձը և, ավանդույթի համաձայն, տոնում է ոչ միայն... ավելին →
Հանդիպում գերմանական մի շարք քաղաքների քաղաքապետերի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Գերմանիայի Մուգենստրում քաղաքի քաղաքապետ Դիդմար Սպաթի, Աբշտայնախ քաղաքի քաղաքապետ Ռոլֆ Ռեյնարդի և Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանում կրկին հյուրընկալվելու համար` քաղաքապետը նկատել է, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի, որ գերմանական քաղաքների հետ նախանշված... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել է, որ այս այցը ոչ միայն երկու քաղաքների գործընկերային սերտ փոխգործակցության, այլև բարեկամական ջերմ հարաբերությունների խոսուն վկայությունն է: «Երկու քաղաքների միջև ստորագրված... ավելին →
ՀՀԿ Կանանց խորհուրդը մեծարեց Շիրակի մարզի վաստակաշատ մանկավարժներին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կարևորելով ուսուցչի դերը« ավանդաբար նշում է Ուսուցչի մասնագիտական օրը: Այս տարի ևս ՀՀԿ Կանանց խորհրդի նախաձեռնությամբ, մեծարվեցին Շիրակի մարզի հանգստի անցած վաստակաշատ մանկավարժները: ՀՀԿ Կանանց խորհրդի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ին այցելեցին ավելի քան 40 մանկավարժի՝ նրանց փոխանցելով կուսակցության ղեկավարերի շնորհավորանքներն ու մաղթանքները: Ծաղիկներից ու նվերներից առավել, տարեց մանկավարժներին հուզել էր վերաբեմունքը:... ավելին →