Լուրեր
Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին: Զեկուցող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է ՀՀ-ում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ և նշել, որ... ավելին →
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Արագած Ախոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 21-ին ներկա է գտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի «Վերադարձ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: «Վերադարձ»-ը ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված յուրաքանչյուր կտավ հայրենի բնաշխարհի նկատմամբ տածած անսահման սիրո ու հիացմունքի արտահայտությունն է: Արագած Ախոյանի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ... ավելին →
Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ: Հավաքի նպատակն է երիտասարդներին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հնչած հիմնական ուղերձները՝ դրանք քննարկելով ՀՀԿ երիտասարդ և ավագ սերունդների ներկայացուցիչների միջև։ Հավաքն անցկացվել է մի քանի փուլով: Առաջին... ավելին →
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ վարչապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Իր գոհունակությունը հայտնելով Երևան-Ստեփանակերտ և Երևանի վարչական շրջաններ -ԼՂՀ շրջաններ համագործակցության արդյունքներից՝ ԼՂՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արցախի հետ համագործակցության ծրագիրը նախաձեռնելու և այն հետևողականորեն զարգացնելու համար: «Պարոն Մարգարյան, մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել... ավելին →
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կայուն կառավարման կոշտ ծրագիր
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ կառավարության՝ 2016թ. դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել էր՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև... ավելին →
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 2016 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հարցի առնչությամբ Կարեն... ավելին →






