Լուրեր
ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ընթանում է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված <<Մեդիա կոնֆերանս>>-ը: Ծրագրով նախատեսված է սոցիալական ցանցերում ակտիվ կուսակցական երիտասարդների հանդիպում, ովքեր զբաղվում են արտասահմանյան հարթակներում պրոհայկական ինֆորմացիայի տարածմամբ: Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպում ունեցան Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական... ավելին →
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստը, որին հաջորդել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը: ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիստի... ավելին →
ՀՀ վարչապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայանների նկատմամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև նիստն սկսելը վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարից հետաքրքրվել է, թե վերջերս գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություն է արվել: Նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ Էջմիածնի խճուղում գտնվող գազալցակայանը ստուգվել է 6 ամիս առաջ, տուգանվել 1 մլն դրամով, քանի որ եղել էին բազմաթիվ թերություններ, որոնք պետք է... ավելին →
ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Կանադայում հանդիպումներ են ունեցել
Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 26-ին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ Կանադայի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների իշխանությունները տարեցտարի զարգացրել են բարեկամական հարաբերությունները:... ավելին →
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ-ի կողմից
Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ թիվ 17 սկզմնական կազմակերպության և երիտասարդական խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախմբի կողմից կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմանը: Միջոցառմանը ներկա էին շրջանային խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, խորհրդի անդամներ, երիտասարդներ և այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում հակիրճ ներկայացվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին տեղեկություններ, հնչեցին... ավելին →
Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության տարածաշրջանային նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և... ավելին →