Լուրեր
ՀՀԿ ԵԿ-ն իր զորակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին
Հունվարի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը լուռ ակցիա էր կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: ՀՀԿ երիտթևի անդամները ծաղիկներ և մոմեր դրեցին դեսպանատան դիմաց` հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց. «Մեծ ցավ եմ ապրում աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման և անմեղ զոհերի համար։... ավելին →
ՀՀԿ կանանց խորհրդի այցն Արմավիրի մարզ
ՀՀԿ կանանց խորհուրդը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, 2014թ դեկտեմբերի 29-ին կատարեց իր հերթական այցելությունը Արմավիրի մարզ: Թվում էր թե տարեմուտն է մոտենում և առիթը ուրախալի պետք է լիներ, բայց… Այցելության նպատակը որդեկորույս մայրերին սատարելն էր, որոնց զավակները զոհվել էին 2014թ օգոստոսին, մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Առաջին կանգառը Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում էր: Այստեղ էր ծնվել ու մեծացել Արարատ Խանոյանը, որը միշտ աչքի է... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Սիրելի երևանցիներ, 2014 թվականը ևս դառնում է պատմություն, և մենք բոլորս նոր հույսերով ու սպասումներով, նոր ծրագրերով ու ակնկալիքներով դիմավորում ենք Նոր տարին։ Ամփոփելով անցնող տարին՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ այն հաջողությունների ու ձեռքբերումների տարի էր մայրաքաղաքի համար։ Հետևողական աշխատանքով մենք կարողացանք առաջընթաց արձանագրել ոչ միայն քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում, այլև հաջողությամբ կյանքի կոչեցինք սոցիալական նշանակության բազմաթիվ... ավելին →
Ամանորի նախօրեին վարչապետն այցելել է Այգեհովիտ և սահմանապահ դիրքեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի նախօրեին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնք և պաշտպանական դիրքեր: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Այգեհովիտի բնակիչներին՝ շնորհավորել գալիք տոների առթիվ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և ծանոթացել առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել՝ բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները:... ավելին →
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ամանորյա ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտին է մոտենում 2014 թվականը, և շուտով մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ: Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի: Անցնող տարին մեր երկրի առաջընթացի ճանապարհին ևս մեկ դժվարին ժամանակահատված էր, որը կարողացանք հաղթահարել առանց մեծ... ավելին →
Գալուստ Սահակյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, հերթական անգամ գտնվում ենք հին ու նոր տարիների սահմանագծում, որի մի կողմում պատմություն դարձող նորագույն անցյալի գնահատականն է, մյուսում` նոր ակնկալիքները: 2014 թվականը փորձության, փորձառության ու ձեռքբերման եւս մեկ փուլ էր մեր բազմափորձ ժողովրդի եւ Հայաստանի երրորդ հանրապետության համար: Այն վերստին հավաստեց, որ մեր հաղթանակները շարունակական են եւ ոչ միայն ռազմի դաշտում: 2014 թվականին պետությունը ձգտեց առավելագույնս համադրել հնարավորություններն ու... ավելին →