Լուրեր
Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանցկացվի ավանդական «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխման համար հատուկ վերելակներով կահավորված հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները փորձարկումից հետո հանձնվել են շահագործման: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շահառու հասարակական կազմակերպությունների հետ մեկ անգամ ևս քննարկել բոլոր այն երթուղիները, որոնք առավել նպատակահարմար են հարմարեցված ավտոբուսների... ավելին →
Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նոր խորհուրդ, որը գործելու... ավելին →
Ժամանակակից նկարիչների ցուցահանդես Ազգային ժողովում
Փետրվարի 23-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպվել էր ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահում ներկայացված շուրջ 25 արվեստագետների գործեր էին ցուցադրված խորհրդարանում: Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ հայտնի նկարիչների կտավների կողքին այսօր ցուցադրված են նաեւ երիտասարդ նկարիչների աշխատանքներ: ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում հանրապետական կուսակցության անդամ կանանց խնդրանքով ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը եւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը... ավելին →
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2014թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից... ավելին →
Տեղի է ունեցել ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության նիստը
Տեղի է ունեցել ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության նիստը, որին մասնակցում էին ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի բոլոր անդամները, ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը և ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գարիկ Բադալյանը ներկայացրեց նիստի հետևյալ օրակարգը. 1. ՀՀԿ Գավառի սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունների քննարկում... ավելին →