Լուրեր
Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում շարունակել է քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը: ԱԺ պատգամավորները քննարկվող պայմանագրի վերաբերյալ մտքեր են փոխանակել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ միանալով ԵՏՄ-ի պայմանագրին՝ Հայաստանը Իրանի հետ չի կարողանալու կնքել ազատ առեւտրի պայմանագիր եւ իրանական գազի համար դառնալ տարանցիկ... ավելին →
Քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամական կապերի սերտացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների էլ ավելի խորացմանը և սերտացմանը: Դեսպան Շարպանտիեն նշել է, որ Ֆրանսիայի բարեկամ երկրում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր համար... ավելին →
Ամբողջությամբ ավարտվել է շախմատի դպրոցներ հիմնելու 2014թ. ծրագիրը
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ միասին մասնակցել է շախմատի հերթական նորաստեղծ դպրոցների հանդիսավոր բացման արարողություններին: Մայրաքաղաքի Նոր Նորք, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների շուրջ 800 շախմատասեր փոքրիկների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորաստեղծ դպրոցներն ունեն կահույքով և պարագաներով կահավորված դասասենյակներ ու դահլիճներ, նաև ապահովված են... ավելին →
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 2-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծի: Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները շարունակել են քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին... ավելին →
Անցած 11 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 100%
Երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1000 ծնողներ հնարավորություն են ստացել դեկտեմբերի 5-ին կրկին տեսակցելու իրենց զավակներին: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 5-ը ստացված նոր առաջարկների դեպքում այդ ծնողներին ևս ներառել մեկնողների ցանկում: Պատասխանատուներին հանձնարարվել է նաև Ճանապարհային ոստիկանության և... ավելին →
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 1-ին խորհրդարանն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներին, երկրի ղեկավարին եւ բարեկամ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ օրինագծի ընդունման համար: Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումից հետո խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ արտահերթ նիստում քննարկված օրենսդրական... ավելին →