Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄԷ Ֆուջեյրայի Էմիրության պատվիրակության անդամների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակներում Երևան այցելած ԱՄԷ Ֆուջեյրայի էմիրության դատարանի նախագահ Մոհամադ Սայեդ Ալ Դհանհանիի և Ֆուջեյրա քաղաքի քաղաքապետ Մուհամադ Ալ Աֆկամի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հյուրերին համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները՝ քաղաքապետը նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետը Թուրքմենստանի նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները, ինչին նպաստել են երկկողմ բարձր մակարդակի այցերը: Վարչապետ Աբրահամյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն են հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի և... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն նոյեմբերի 20-ին տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում ամփոփել են Կիպրոսի պատվիրակության այցը Հայաստան: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակության այցին, նշել է, որ երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ձեռք է բերվել միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ, և նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մեր ժողովուրդներն իրար են կապված դարավոր կապերով, ինչն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների, առևտրատնտեսական... ավելին →
Կառավարությունը խրախուսում է ներդրումային ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը «Պրոգրես ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. նոյեմբերի 3-ը: Ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է 16 հա ջերմոցային տնտեսություն՝ այդ նպատակով ներդնելով շուրջ 7.8 մլրդ դրամ: Եվրոպական սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ... ավելին →
Կիպրոսի Հանրապետության պատվիրակության այցը Ազգային ժողով
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կիպրոսի՝ Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքը մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների հինավուրց պատմության ընդհանություններով եւ ճակատագրով: ԱԺ նախագահի խոսքով՝ հարուստ պատմական ժառանգությունը, հոգեւոր արժեքները եւ երկու ժողովուրդների միջեւ... ավելին →