Լուրեր

Վարչապետն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահին12.11.2014

Վարչապետն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակի դափնեկիր Մարիո Մացոլային: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացոլային ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ և նշել, որ պատիվ է ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից մեկին: Վարչապետը նշել է, որ... ավելին →

Ազգային ժողովը շարունակել է բյուջետային քննարկումները12.11.2014

Ազգային ժողովը շարունակել է բյուջետային քննարկումները

 Նոյեմբերի 12-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Կազմակերպված քվեարկության արդյունքում չի ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հարակից զեկույցում ՀՀ Աժ... ավելին →

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին11.11.2014

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված ավելի քան 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում լուրջ քայլեր են կատարվել մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, բարեփոխումների իրականացման և մարդկային կարողությունների հզորացման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այդ նպատակով... ավելին →

Ազգային ժողովի քառօրյա նիստում11.11.2014

Ազգային ժողովի քառօրյա նիստում

 Նոյեմբերի 11-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհված 7 քաղաքացիների հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հայտնել ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին: Պատգամավորներն առաջին ընթերցումով ընդունել են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում... ավելին →

Տարոն Մարգարյանը ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ-ում11.11.2014

Տարոն Մարգարյանը ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ-ում

 Նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպությունում հյուրընկալվել էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անդամատոմսեր հանձնեց կուսակցությունը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ նաև տարածքային կազմակերպության խորհրդի նիստ։ ավելին →

Քննարկվել են Microsoft կորպորացիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները10.11.2014

Քննարկվել են Microsoft կորպորացիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Microsoft կորպորացիայի կառավարության և պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ և այդ բնագավառը գործադիրի ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ բնագավառում մի շարք հաջողված ծրագրեր ու նախաձեռնություններ է իրականացնում բազմաթիվ միջազգային... ավելին →