Լուրեր
Վարչապետը տոնական ընդունելության է հրավիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում կառավարության ղեկավարը նշել է. « Լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ, Սիրելի բարեկամներ, ուրախ եմ կրկին հյուրընկալելու ձեզ՝ այս անգամ արդեն որպես կառավարության ղեկավար։ Մշտապես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ. մենք միասին մեկ ընդհանուր գործ ենք... ավելին →
Գալուստ Սահակյանն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանապահ դիրքեր եւ հենակետեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Վայոց Ձորի մարզում գտնվող սահմանապահ հենակետեր։ Ամանորի շեմին ՀՀ ԱԺ նախագահի՝ երեք սահմանապահ դիրքեր այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ մարտական հենակետերի սպառազինությանը, դիրքային ապահովվածությանը: Զինվորականները նշել են, որ հայ մարտիկները զգոն են եւ օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին եւ համարժեք գործողություններով լռեցնելու նրանց կրակակետերը։ «Հայ մարտիկի ոգին... ավելին →
Շահագործման է հանձնվել Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում կառուցված բազմաբնակարանը
Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում շահագործման է հանձնվել բազմաբնակարան շենք, որի 45 բնակարաններից 29-ը հատկացվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների, իսկ 16-ը՝ սոցիալապես անապահով հատուկ խմբերի քաղաքացիների: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկա են գտնվել շենքի բացման արարողությանը: Նորակառույցի բացման պատիվը վերապահվել է Երևանի... ավելին →
Քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն: Մասնավորապես, քննարկվել է ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը, որը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են ներկայացված ծրագրին վերաբերող մանրամասներ և... ավելին →
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է նրանց Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ եւ նշել, որ տարեցտարի մամուլի հետ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, իսկ հասարակությունը՝ առավել տեղեկացված: ԱԺ նախագահը խոսել է նաեւ 2014թ ընթացքում ունեցած... ավելին →
Ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը կայունացել են
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Վաչե Գաբրիելյան - Մեծարգո պարոն վարչապետ, մենք աշխատանքային խմբով ամեն օր հավաքվել ենք և նայել մի շարք հարցեր, մասնավորապես՝ փոխարժեքի տատանումներին վերաբերող: Կարող եմ կառավարությանը զեկուցել, որ փոխարժեքը կայունացել... ավելին →