Լուրեր
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Մարիոս Գարոյանի եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջխորհրդարանական միությունում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանին եւ Կիպրոսին միավորում են պատմական հարուստ ժառանգությունը, հոգեւոր արժեքները,... ավելին →
Գրքի շնորհանդես Մատենադարանում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր» գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Մատենադարանում: Գրքի շնորհանդեսին մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, տնտեսագետներ, գիտնականներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Թաթուլ Մանասերյանին գրքի լույսընծայման առթիվ՝ նշելով, որ հեղինակը բազմաթիվ աշխատությունների, հոդվածների հեղինակ է, ով կատարում է անկողմնակալ... ավելին →
Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային... ավելին →
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վաշինգտոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին
Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. « Արդեն մեկ դարից ավելի է, ինչ մեր հայրենակիցները հաստատվել են այս հեռավոր, բայց հյուրընկալ և հնարավորություններով անսպառ ափերում: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Միացյալ Նահանգներում՝ դուք դարձել եք այս երկրի անբաժանելի մասը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով նրա զարգացման գործին բոլոր ոլորտներում: Մենք հպարտանում ենք այն տպավորիչ նվաճումներով,... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումներ» միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովին, որին մասնակցում էին 18 երկրներից ժամանած պատվիրակություններ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ Հարկադիր կատարման ծառայությունն իր էությամբ ոչ միայն արդարադատության իրականացմանն օժանդակող, այլ դրա կատարումն... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-սերբական հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության վրա, ինչի մասին են վկայում նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ նկատվող ակտիվ շփումները մեծապես կնպաստեն հայ-սերբական բազմակողմ հարաբերությունների... ավելին →