Լուրեր
Արաբկիրի տարածքային կազմակերպություն
Արաբկիրի տարածքային կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 27-ին ժամը 17:00-ին կազմակերպեց սեմինար Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության շուրջ 70 անդամ: Սեմինարը վարում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Համլետ Զաքարյանը: Զեկուցումով հանդես եկավ ՀՀ կառավարության տարածքային կառավարման... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Փարիզում
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն: Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը եւ Արմեն Ռուստամյանը: Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը շնորհավորել է պարոն Լարշեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ ընտրվելու... ավելին →
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ
Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նոյեմբերի 24-ին ընդունել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման... ավելին →
Երևանը միացել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնումը՝ քաղաքապետը նշել է, որ միջազգային կառույցներից բացի, վեջին տարիներին Երևանի քաղաքապետարանը լուրջ քայլեր է ձեռնարկում նաև եվրոպական պետությունների մայրաքաղաքների ու քաղաքների հետ երկկողմ համագործակցության շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ: ... ավելին →
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մարզային համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի... ավելին →
Հետևողական վերահսկողություն մանկապարտեզների սննդի որակի նկատմամբ
Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից կշարունակվեն անակնկալ ստուգայցերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել և խստորեն հետևել հատկապես երեխաների սննդի կազմակերպմանը: ... ավելին →