Լուրեր
Տեղի է ունեցել հիշատակի արարողություն
Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի 16-րդ տարելիցը: Ողբերգական իրադարձության տարելիցի կապակցությամբ այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային... ավելին →
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացվել է Խուլերի առցանց աջակցման կենտրոն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի խուլերի միավորում, մասնակցել Խուլերի առցանց աջակցման կենտրոնի բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացված կենտրոնը մայրաքաղաքի շուրջ 650 խուլերի հնարավորություն կտա տեսահաղորդակցման հնարավորությամբ սարքավորումների միջոցով, շուրջօրյա գործող ծառայության շնորհիվ, ժեստերի լեզվով հաղորդակցվել և ստանալ անհրաժեշտ օգնություն: Քաղաքապետին ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ պատասխանատուները նշել են, որ կենտրոնը... ավելին →
Ս/թ հոկտեմբերի 24-ին ,,Հայաստանՙՙ մարզական կազմակերպության սեղանի թենիսի մարզասրահում անցկացվեց ՀՀԿ 13-րդ մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի թիմային-անհատական առաջնությունը: Միջոցառմանը մասնակցության ունեցան կուսակցության Երևանի – 8, (Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր) Մարզերի (Կոտայք, Շիրակ, Լոռի, Արմավիր, Վայոց-Ձոր, Տավուշ, Գեղարքունիք) տարածքային կազմակերպությունների թիմերը: Սպորտային լարված և անզիջում պայքարում... ավելին →
Գյուղմթերքի բացօթյա շուկաները, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, կգործեն ամեն օր
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք, որոնցից 2-ի մասով իրականացվել են քանդման աշխատանքներ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների... ավելին →
«Երիտասարդ դեսպանների ակադեմիան» նոր հմտություններով ու գիտելիքներով զինեց ՀՀԿ-ական երիտասարդներին
Հոկտեմբերի 24-25-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ Ծաղկաձոր քաղաքում անցկացվեց «Երիտասարդ դեսպանների ակադեմիա» խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրի նպատակն էր դիվանագիտությամբ և արտաքին հարաբերություններով հետաքրքրված ու որոշակի բազային գիտելիքներ ունեցող երիտասարդներին փոխանցել նոր հմտություններ, հարստացնել ոլորտի վերաբերյալ նրանց գիտելիքները` առավելագույնի հասցնելով դրանց պրակտիկ կիրառման... ավելին →
Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներին ու ուսանողներին: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց... ավելին →






