Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալով
2006 թվականից սկսած ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպում է «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակաբաշխությունը, որի պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության և գործարար ոլորտի նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերություններ և անհատներ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված հերթական մրցանակաբաշխության շրջանակում տնտեսության տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված մի շարք ընկերությունների «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակը... ավելին →
Կլուծվեն մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով մարզպետարաններին հատկացված միջոցների շրջանակում նախատեսված ծրագրերի պայմանագրերի կնքման արդյունքում տնտեսված 264 մլն դրամը կվերաբաշխվի այլ ծրագրերի միջև: Կարգավորման նպատակն է ՀՀ մարզերում իրականացնել կապիտալ և այլ բնույթի ծրագրեր, որոնց արդյունքում լուծում կտրվեն բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող... ավելին →
Գալուստ Սահակյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնեւում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում: Ողջունելով Սիրիայի խորհրդարանի ղեկավարին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Մենք Սիրիայի հետ ավելի քան բարեկամներ ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած... ավելին →
Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը քննարկել է հայ-սերբական խորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում՝ Ժնեւում (Շվեյցարիա): ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ կարեւորում է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները, որոնք... ավելին →
Վարչապետն ընդունել է հայրենական կաթնամթերք արտադրողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների և ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց ղեկավարած ձեռնարկությունների առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկությունները: Արծարծվել են նաև հարկային օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր:... ավելին →
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի և Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն(ՈՊԲՈՒԿ) ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց <<Հայ, հայեցի, հայնակ>> խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Միջոցառման մեկնարկին ՀՀԿ ԵԿ Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը խոսեց Անդրանիկ Մարգարյանի մասին, երիտասարդներին ներկայացրեց... ավելին →






