Լուրեր
Վարչապետ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ շարունակական համագործակցությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի զարգացնել և խորացնել: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև մայիսին ստորագրված հուշագիրը և... ավելին →
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հերթական ձեռքբերումն ունեցավ միջազգային հարթակում
Օրերս Մոսկվայում կայացավ <<ԱՊՀ երկրների պատմական և մշակութային համայնքը>> խորագիրը կրող երիտասարդ քաղաքագետների 7-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կողմից: Համաժողովին մասնակցում էին 22 երիտասարդներ Հայաստանկից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Մոլդովայից: Այստեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Ալեքսան Հովհաննիսյանը: Ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկա... ավելին →
Վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այնուհետև վարչապետ Աբրահամյանը հանդիպել է մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի և կինոյի գործիչների հետ: Անմիջական զրույցի ընթացքում արվեստագետները խոսել են իրենց բնագավառներում իրականացվող... ավելին →
Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին այցելել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ, ծանոթացել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նոր լաբորատորիաների ու արվեստանոցների պայմաններին: Ներկաներին նախ ներկայացվել է Trimble UX5 անօդաչու սարքը, որը համալսարանը վերջերս է... ավելին →
Ներկայացվել է ՀԾԿՀ-ում իրականացվող խորհրդատվության ընթացքը
Այսօր կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարներից հետաքրքրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության ընթացքի վերաբերյալ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան- Ինչպես գիտեք, հարգելի գործընկերներ, Deloitte Touche ընկերությունը խորհրդատվություն է... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ... ավելին →






