Լուրեր
Վարչապետն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մուհամեդնիյազ Մաշալովին՝ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը և համոզմունք հայտնել, որ դեսպան Մաշալովն իր աշխատանքով կնպաստի քաղաքական, տնտեսական, գործնական,... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 24-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հանդիպման մասնակիցները Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչներ, մշակութային խմբերի ղեկավարներ, լրագրողներ եւ երիտասարդական կազմակերպությունների անդամներ էին: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին Ազգային ժողովում, կարեւորել է նրանց... ավելին →
Տեղի է ունեցել կառավարության նիստ
Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. « Հարգելի գործընկերներ, ուզում եմ խոսել ստուգումների կազմակերպման և անցկացման կառավարության 594-Ա որոշման մասին և նպատակահարմար եմ գտնում, որ այն վերանայվի: Ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեսչական... ավելին →
Վարչապետն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև... ավելին →
Ազգային ժողովի նախագահն ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարին
Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը, որը տարիների ընթացքում տվել է դրական արդյունքներ: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Գալուստ... ավելին →
Ամառային հավաք DEMYC-ի շրջանակներում ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ
Հուլիսի 16-19-ը Սլովենիայում անցկացվեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային հավաքը: Հավաքի թեման էր <<Օրենքի գերակայության կիրառությունը և իրականացումը>>: Ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը: Հավաքը միավորում էր տարբեր երկրների շուրջ 45 երիտասարդ քաղաքական գործիչների: Ծրագրի առաջին օրվա ընթացքում... ավելին →






