Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց աստղաֆիզիկոսներին
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն ցանցի տնօրեն Ռեմո Ռուֆինիին, Նեապոլի աստղադիտարանի տնօրեն Մասիմո Դելլա Վալլեին եւ ՌԱՄԿ ցանցի հայկական մասնաճյուղի ղեկավար Նարեկ Սահակյանին, ովքեր մասնակցում են հունիսի 30-ից հուլիսի 4-ը Երեւանում ընթացող ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի առաջին միջազգային գիտաժողովին: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց գիտության դերը մեր երկրի զարգացման գործում՝ պատվաբեր... ավելին →
Աջակցություն են ստանում էլեկտրաէներգիայի թանկացումից և բնական աղետից տուժած քաղաքացիները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Որոշվել է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող՝ կենսամակարդակի բարձրացմանն... ավելին →
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց քաղաքային եւ գյուղական համայնքների ՏԻՄ-ում ընտրված երիտասարդ կանանց հետ: Հանդիպումը կազմակերպել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ հանդիպմանը... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Բարձր գնահատելով հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Գալուստ Սահակյանը կարեւորեց հայ եւ ուկրաինական համայնքների դերը հայ-ուկրաինական հարաբերությունների սերտացման գործում: ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց Ուկրաինայում տիրող քաղաքական բարդ... ավելին →
Վարչապետն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող երեխաներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի... ավելին →
Վարչապետը շնորհավորել է Ամերիկայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 238-րդ տարեդարձի առթիվ: Իր շնորհավորական ուղերձում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես նշել է. « Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, պարոն դեսպան,... ավելին →