Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը ներկա գտնվեց ՀՀ դատախազության 96-ամյակի եւ դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը01.07.2014

ՀՀ ԱԺ նախագահը ներկա գտնվեց ՀՀ դատախազության 96-ամյակի եւ դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

 Հուլիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա գտնվեց ՀՀ դատախազության 96-ամյակի եւ դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար եւ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Մուրադյանին: ԱԺ պատվոգրով պարգեւատրվեց Երեւան քաղաքի... ավելին →

Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը01.07.2014

Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ միասին ներկա է գտնվել «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը: Երկրի վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթել բարի երթ: « Ուրախ եմ, որ դուք՝ որպես հայ մշակույթի... ավելին →

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը30.06.2014

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է. « Այսօր դժվար է պատկերացնել որևէ պետության իրավական համակարգի կայացումն ու զարգացումը, կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությունն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման: Հայաստանի Հանրապետությունում մարդու... ավելին →

30.06.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

 Մեծարգո պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն: Ձեր հոբելյանի մեջ յուրովի խտացված են Հայաստանի անկախության և Արցախի ինքնիշխանության հռչակման գործընթացները, հաղթանակներն ու ձեռքբերումները մարտի դաշտում և պետական շինարարության մեջ: Ձեր կյանքը և գործունեությունը Դուք ի սպաս եք դրել Հայրենիքի կերտման և հզորացման, հայ ժողովրդի բարօրության ապահովման վեհ գործին: Դուք կանգնած եք եղել նոր Հայաստանի կերտման և... ավելին →

30.06.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

 «Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Որպես երկրի ղեկավար եւ փորձառու քաղաքական-պետական գործիչ, ցուցաբերելով հաստատակամություն, ճկունություն եւ սկզբունքայնություն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, առաջնային համարելով երկրի ու ժողովրդի շահը, Ձեր գործունեությունը մշտապես նպատակաուղղել եք պետության առաջընթացին: Դուք մեկտեղել եք զինվորի ու նախագահի երդումը՝ գիտակցելով, որ երկրին անհրաժեշտ են իրական... ավելին →

Մեկնարկել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագիրը28.06.2014

Մեկնարկել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագիրը

 Արարատյան Հայրապետական թեմի կողմից իրականացվող «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագիրը կրող բարեգործական ծրագրով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ միասին այցելել է Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում բնակվող միաժամանակ երկու կամ երեք զինծառայող ունեցող, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելիս հաշմանդամ դարձած կամ զոհված զինվորների ընտանիքներին: Ողջունելով... ավելին →