Լուրեր

Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք24.06.2014

Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք

 Մայրաքաղաքի բուժհաստատությունների գործունեությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի այս օրը ոլորտի ձեռքբերումները կրկնակի կգերազանցեն ներկայիս ցուցանիշները: Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ու առաջիկա... ավելին →

Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ բուժաշխատողներին24.06.2014

Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ բուժաշխատողներին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մանկական վիրաբուժության ծառայության բնականոն և անխափան աշխատանքներում ներդրած բացառիկ ավանդի համար պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։ Շնորհավորելով մասնագիտական... ավելին →

ԱԺ փոխնախագահը այցելեց Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան24.06.2014

ԱԺ փոխնախագահը այցելեց Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան

 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին այցելեց Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան, մտերմիկ զրույց ունեցավ հերոսի մոր՝ տիկին Զարուհու հետ, շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, հերոսի թողած հարուստ գրադարանին ու շենքային պայմաններին: Զարուհի մայրիկը հպարտությամբ ու գոհունակությամբ էր պատմում հայրենիքի հանդեպ որդու անմնացորդ նվիրումի ու ազգանվեր գործերի մասին: Նա հուզմունքով հիշեց նաեւ Վարդանի խնդրանքը, որ եթե պատերազմի դաշտից ինքը... ավելին →

Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները24.06.2014

Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները

 Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Հայկական երկու պետությունների կառավարությունների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաոլորտ համագործակցության սերտացման հեռանկարները և ապագա ծրագրերը: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը: « Սա իմ առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ որպես... ավելին →

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Արցախում է24.06.2014

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Արցախում է

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ օդանավակայանից ուղևորվել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակին և ծաղկեպսակ դրել հուշարձանին: Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ... ավելին →

Հովիկ Աբրահամյանն այցելել է Լեռնային Ղարաբաղում գործող ձեռնարկություններ24.06.2014

Հովիկ Աբրահամյանն այցելել է Լեռնային Ղարաբաղում գործող ձեռնարկություններ

 Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում գործող մի շարք ձեռնարկություններ: ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի և ՀՀ ու ԼՂՀ կառավարության անդամների ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մետաքս» և «Արցախ ֆրուտ» գործարանների արտադրամասերում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով և հուզող խնդիրներով: «Մետաքս» կոմբինատը... ավելին →