Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
«Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի առթիվ: Այսօր վերջին անգամ է հնչում դպրոցական զանգը՝ ազդարարելով նոր կյանքի, նոր նվաճումների սկիզբը: Ուսումնառության շրջանում դպրոցը եւ ուսուցիչները ձեզ զինել են գիտելիքով ու անհրաժեշտ կենսափորձով, ձեր ծնողները՝ հավատով եւ հույսով, նախապատրաստելով կյանքի ավելի լուրջ, ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման ժամանակահատվածի: Միաժամանակ, դուք ստացել եք հայրենիքի ու ծնողի, ընտանիքի ու ընկերոջ, մերձավորի եւ անծանոթի հանդեպ... ավելին →
Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի հետ ակտիվ փոխգործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից մեր երկրին ցուցաբերվող օժանդակության տարբեր ծրագրերը և կարևորել երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը: Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին հանդիպման համար և ողջունել մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, փոքր և միջին ձեռնարկատիրության... ավելին →
Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության միջոցառումը կազմակերպելու աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով ու պատվոգրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, Երևանի սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, մայրաքաղաքում գործող բժշկական կենտրոնների և Երևանի շտապ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ
Հարգելի Շառլ Ազնավուր, Սիրելի Վարպետ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի` 90-ամյակի առթիվ: Տասնամյակներ շարունակ Դուք աշխարհին հիացնում եք եւ զարմացնում մեղեդու եւ բառի անկրկնելի համադրությամբ, Ձեր արվեստով մարդու մեջ` քաղաքացի, քաղաքացու մեջ` հայրենասեր, հայրենասերի մեջ` նվիրյալ դաստիարակելով, սիրելով ու սիրվելով: Սիրելի Շառլ, Դուք հայրենիքի եւ ծննդավայրի յուրահատուկ մեկտեղումն եք` ֆրանսիական անկրկնելի հմայքով եւ հայկական անհերքելի տաղանդով: Ընդունեք,... ավելին →
Սիրելի´ Շառլ Ազնավուր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ: Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ ոգևորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց: Մենք հպարտանում ենք բացառիկ արվեստագետի և մեծ հայի Ձեր տեսակով, ով բարձր է պահում աշխարհում հայի անունն ու պատիվը: Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք, ում անվերապահորեն սիրում է ողջ հայ ժողովուրդը: Մեծարգո շանսոնյե, ևս մեկ անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս 90-ամյա... ավելին →
Սոցիալական աջակցությունն ավելի հասցեական կլինի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք: Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը: ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր նախկին որոշումներից մեկում, որպեսզի ապահովի մինչև 2014թ. հունվարի 1-ը... ավելին →