Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին
Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այցելեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող օրենսդրական հարցեր, բարձր գնահատվեց հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը երկրի ու ժողովրդի կյանքում, կարեւորվեց Հայ եկեղեցու եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: Նորին Սրբությունը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային... ավելին →
Վարչապետը ՄԻՊ գրասենյակի բացահայտումների հետքերով այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՄԻՊ... ավելին →
Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը որոշել է «Կագա Ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի մայիսի 10-ը: «Կագա Ագրոն» ՀՀ Կոտայքի մարզում կառուցվող 2 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել շուրջ 834 մլն դրամի չափով ներդրում, ինչի շնորհիվ կներմուծվեն հոլանդական... ավելին →
Մաշտոցի պողոտային հարակից այգում կտեղադրվի Կ.Դեմիրճյանի հուշարձանը
Երևանի ավագանին ապրիլի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով անվանակոչելու վերաբերյալ որոշման նախագծին: Ավագանու անդամները միաձայն հավանություն են տվել նաև Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թ.15 և թ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ
Հարգարժան ջազմեններ և ջազային ստեղծագործությունների հեղինակներ, ջազային երաժշտարվեստի երկրպագուներ. Ջերմորեն շնորհավորում եմ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ: Հայերիս համար ջազը հոգեհարազատ է, ու դա բացառապես մեր տաղանդաշատ ջազմենների ու ժանրում ստեղծագործությունների շնորհիվ, ինչը միշտ էլ առանձնակի է գնահատվել՝ Հայաստանին բերելով ջազային արվեստի կայացած հիմքեր ունեցող երկրի, իսկ Երևանին էլ՝ այդ ինքնատիպ ճյուղի տարածաշրջանային կենտրոնի համբավ: Հայկական ջազն իր ուրույն տեղն ունի... ավելին →
ՀՀԿ ԿԱՆԱՆՑ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 21-ից 25-ը ` Կանանց Համաչինական Ֆեդերացիայի /ԿՀՖ/ հրավերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր գտնվում ՀՀԿ կանանց խորհրդի պատվիրակությունը՝ ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ՝ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Երևանի ավագանի, ֆինանսա-տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ՝ Գայանե Անտոնյանը,, , ՀՀԿ Նոր-Նորքի... ավելին →