Լուրեր

ՀՀ վարչապետը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին13.12.2012

ՀՀ վարչապետը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ տուն: Սպիտակ տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին: Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր... ավելին →

Մեկնարկել է ՀՀԿ ԵԿ կողմից իրականացվող համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը12.12.2012

Մեկնարկել է ՀՀԿ ԵԿ կողմից իրականացվող համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը

Դեկտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից իրականացվող համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է Երևանի ավագ դպրոցների միջև։ Մրցույթ-փառատոնին մասնակցում է Երևանի 35 դպրոցի թիմ՝ յուրաքանչյուրում 6 մասնակից։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը նշեց, որ ՀՀԿ ԵԿ-ն ինտելեկտուալ մրցույթ-փառատոն կազմակերպում է արդեն 7-րդ տարին։ Հիմնական նպատակն է աշակերտների շրջանում բարձրացնել գիտելիքի արժևորման խնդիրը, նպաստել... ավելին →

Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը 12.12.2012

Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը: Այնուհետև Փլագ էնդ Փլեյ կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը: Վենչուրային հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի... ավելին →

www.e-payments.am-ը լավագույն տեխնիկական կատարում ունեցող կայքն է Հայաստանում12.12.2012

www.e-payments.am-ը լավագույն տեխնիկական կատարում ունեցող կայքն է Հայաստանում

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «ArmNet Awards 2012» համահայկական վեբ-մրցույթի արդյունքները եզրափակող մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում միջազգային ժյուրիի կողմից լավագույնն է ճանաչվել ՀՀ կառավարության www.e-payments.am կայքը: Նշենք, որ «ArmNet Awards 2010»-ի շրջանակում «Լավագույն նորարարություն» անվանակարգում միջազգային ժյուրիի կողմից միաձայն լավագույնն էր... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսի բացմանը12.12.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկա է գտնվել «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը եզրափակում է անցյալ տարեվերջին մեկնարկած հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումները: Ցուցահանդեսը նվիրված է հայ ընթերցանության պատմությանը և գրքի գեղարվեստական ձևավորման տարբեր փուլերին` սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 70-ական թվականները: Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել հայաստանյան հինգ... ավելին →

ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմ ընկերության միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն12.12.2012

ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմ ընկերության միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող Այ-Բի-Էմ (IBM) ընկերության կենտրոնակայան: Այ-Բի-Էմ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները: Ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին, ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների... ավելին →