Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
Տեղի է ունեցել ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը, որը վարում էր շրջանային կազմակերպության նախագահ՝ Ռ. Սարգսյանը: Պարոն Ռ. Սարգսյանը առաջարկեց հետևյալ օրակարգը. 1. ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության հաշվետվությունը 2014 թ. կատարված աշխատանքների մասին Նիստի մասնակիցները միաձայն հաստատեցին նիստի օրակարգը: Ռ. Սարգսյանը զեկուցեց, որ ըստ կանոնադրության 4.5 կետի բոլոր սկզբնական կազմակերպությունները հունվարի 20-ից մինչև փետրվարի 15-ը հրավիրել են ժողովներ և... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Տեղական իշխանությունների ասոցիացիաների դերը» աշխատաժողովին
Մայրաքաղաքում մեկնարկել է «Տեղական իշխանությունների ասոցիացիաների դերը» աշխատաժողովը, որի շրջանակում տրվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2015-2017թթ. գործողությունների ծրագրի մասը կազմող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի մեկնարկը: Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվող աշխատաժողովի բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին... ավելին →
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելն ավանդույթ է դարձել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետն ասել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում դարձել է գիրք նվիրելու օր: Հովիկ Աբրահամյանը նիստի մասնակիցներին նվիրել է Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը և կարևոր համարել, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին նրանք ժամանակ գտնեն և ընթերցեն այն: ՀՀ... ավելին →
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԱՐԱՐԱՏԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
2015թ.փետրվարի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի հաշվետու նիստը, մասնակցությամբ 15 անդամներից` 15-ի: Նիստը վարում էր ՀՀԿ Արարատի տ/կ խորհրդի նախագահ Կ.Պողոսյանը: Նիստին մասնակցում էր Արարատի մարզպետ,ՀՀԿ խորհրդի անդամ Ռ.Աբրահամյանը: ՀՀԿ Արարատի տ/կ խորհրդի նախագահ Կ.Պողոսյանը առաջարկեց հետևյալ օրակարգը. 1. ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանի համար (2014թ.): 2. ՀՀԿ Արարատի տարածքային... ավելին →
Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ խորհրդի հաշվետու նիստը
Ս/թ փետրվարի 19-ին ժամը 19.30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ խորհրդի հաշվետու նիստը,որին ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Դավիթ Օհանյանը և խորհրդի 48 անդամներից 45-ը:Նիստը վարում էր տ/կ նախագահ Դ. Օհանյանը : Նիստի օրակարգում ներառված են չորս հարց. 1. Տ/կ 2014 թ-ի հաշվետվություն 2. Խորհրդի կազմի փոփոխություն 3. Կազմակերպական հարցեր 4. Այլ հարցեր Օրակարգը դրվեց քննարկման և անցավ միաձայն : Ելույթ ունեցավ... ավելին →
Հանդիպում ԱՄԷ շախմատի ֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակության հետ: Հյուրերին ներկայացնելով Երևանում շախմատի զարգացմանն ու տարածմանն ուղղված ծրագրերը և որդեգրած քաղաքականությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին մայրաքաղաքում նպատակային լուրջ ծրագրեր են իրականացվում այս ուղղությամբ: «Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ... ավելին →






