Լուրեր

Ավարտվել է <<Երևան Սիթի Տուր>> քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու 2013թ. տարեշրջանը20.11.2013

Ավարտվել է <<Երևան Սիթի Տուր>> քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու 2013թ. տարեշրջանը

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային քաղաքային պաշտոնական երթուղին նոյեմբերի 20-ից փակում է 2013թ. տարեշրջանը, եւ այսօրվանից դադարեցվում են զբոսաշրջային ամենօրյա կանոնավոր երթուղիները։ Շնորհակալություն հայտնելով համագործակցելու և <<Երևան Սիթի Տուր>> քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծառայություններից օգտվելու համար՝ տուրիզմի բաժինը միաժամանակ տեղեկացնում է, որ... ավելին →

Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր20.11.2013

Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

 Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքից և կարևորել դրանց շարունակական խորացումը: ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելառուսի վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են... ավելին →

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը20.11.2013

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը

 Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող... ավելին →

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին20.11.2013

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

 Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, արծարծվել են ԱՊՀ երկրների միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման ընթացքին, էներգառեսուրսների օգտագործման և արտադրության, նաև այլ... ավելին →

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու հետ20.11.2013

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու հետ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու եւ դեսպանորդ Գեորգի Սագանելիձեի հետ: Հերմինե Նաղդալյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհավորեց Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ նախագահի երդմնակալության առթիվ: Տիկին Նաղդալյանը հույս հայտնեց, որ հայ եւ վրացի ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակվեն, եւ կսերտանան շփումները: Թենգիզ Շարմանաշվիլին փաստեց, որ նախագահական... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ20.11.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բրազիլիա նոր խթան կհանդիսանա երկկողմ... ավելին →