Լուրեր
Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը: Որոշումների ընդունմամբ քաղաքաշինության ոլորտում ռիսկի գնահատումը կկատարվի տվյալ կառուցապատողի կողմից կառուցվող օբյեկտի... ավելին →
Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև անցած գիշերվա ընթացքում: Փողոցներում անխափան երթևեկություն ապահովելուց հետո արդեն երեկվանից հիմնական ուժերը կենտրոնացվել են բակերի, մայթերի, հետիոտնային անցումների մաքրմանը: Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերվա ընթացքում, մինչ առավոտյան ժամը 9:00 - ն ձյան մաքրման աշխատանքների համար գործարկվել է 57 միավոր հատուկ տեխնիկա, օգտագործվել է 105 տոննա տեխնիկական աղ և 217 շլակային ավազ: Ձնամաքրման և ձնահեռացման... ավելին →
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների... ավելին →
Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովին: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել. «Մենք կարևոր նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների խորացմանը և շահագրգռված ենք դրանց ընդլայնման հարցում: ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ հավաստիացնել, որ կանենք ամեն ինչ, որպեսզի Ձեր առաքելությունը մեր երկրում հաջող... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Նա Հայաստանում է <<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի առիթով, որը մեկնարկել է իր 80-ամյակին նվիրված համերգաշարով: Բարձր գնահատելով համաշխարհային երաժշտարվեստում Պենդերեցկու ներդրած ավանդն ու անբասիր ծառայությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է կոմպոզիտորի երևանյան համերգների անցկացումը, հատկապես՝ երիտասարդ կատարողների... ավելին →
Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվերակության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նիստի մասնակիցներն ընտրել են նաև նախագահության, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհակալություն և գոհունակություն հայտնելով վստահության ու ֆեդերացիայի նախկին ղեկավարի կողմից կատարած... ավելին →