Լուրեր

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում19.10.2013

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Հոկտեմբերի 19-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Միջազգային եւրոպական շարժման ներկայացուցիչների հետ: Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն նշեց, որ Հայաստան իրենց այցի նպատակն է նպաստել երկու հարեւան երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջեւ հարաբերությունների մերձեցմանը, վստահության մթնոլորտի ստեղծմանը: Դիեգո Պինտոն նշեց, որ շարժումը տարբեր ծրագրեր է իրականացրել Բալկաններում, Արեւելյան... ավելին →

Վարչապետը հանդիպել է ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին18.10.2013

Վարչապետը հանդիպել է ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է հոկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին: Վարչապետը, ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների համատեքստում, անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականությանը, հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկին՝ սփյուռքին, նրա դերին, Հայկական աշխարհի տեսլականին: «Այսօր առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում... ավելին →

Կայացել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի խորհրդի նիստը18.10.2013

Կայացել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի խորհրդի նիստը

 Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հերթական խորհրդի նիստը: Օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարի հիմնադրամի կողմից շուրջ 10 ձեռնարկություններում իրականացվել է 1 մլրդ 314 մլն դրամի... ավելին →

Աշխարհահռչակ շանսոնյեն իր ներկայությամբ պատվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին17.10.2013

Աշխարհահռչակ շանսոնյեն իր ներկայությամբ պատվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին

 Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Աշխարհահռչակ հայորդին մասնակցել է Դրոմի դեպարտամենտի վարչական կենտրոնում կազմակերպված ընդունելությանը: Համաժողովի բոլոր մասնակիցների անունից կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել անվանի ֆրանսահային` հրավերը չմերժելու և ընդունելությանը ներկա գտնվելու համար: Նրանք նաև վստահեցրել են, որ Շառլ Ազնավուրի... ավելին →

Այց Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն  17.10.2013

Այց Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն

 Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի ուղեկցությամբ այցելել են Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն: Աշխատակիցների հավաստմամբ՝ կենտրոնը տեղի հայ համայնքի մշակութային յուրօրինակ օջախ է համարվում: Այստեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունը, այդ թվում նաև որոշ... ավելին →

Վալանսում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը17.10.2013

Վալանսում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը

 Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին` ի դեմս Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի և Ֆրանսիայի միավորված քաղաքների նախագահ Միշել Դելեբաղի, նկատելով, որ այն իսկապես անչափ պատասխանատու նախաձեռնություն է, ինչին Երևանի... ավելին →