Լուրեր

Երիտասարդ կամավորները լվացել են մայրաքաղաքի արձանները12.10.2013

Երիտասարդ կամավորները լվացել են մայրաքաղաքի արձանները

 <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության բազմազան միջոցառումների մեկնարկից առաջ մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններից կամավոր հավաքագրված պատանիներն ու երիտասարդները լվացել են մայրաքաղաքի արձանները՝ երևանյան-տոնական տրամադրությամբ, Երևանի մասին երգեր երգելով։ Կամավորներից կազմված երեք խմբերը ժամը 11։00-ից լվացել են Երևանի կենտրոնական զբոսայգիներում ու փողոցներում տեղադրված արձանները՝ հրշեջների աջակցությամբ։ Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր... ավելին →

<<Հին Երևանը. հայացք ապագայից>> լուսանկարների մրցույթ մետրոպոլիտենի կայարաններում12.10.2013

<<Հին Երևանը. հայացք ապագայից>> լուսանկարների մրցույթ մետրոպոլիտենի կայարաններում

 <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարոթյան շրջանակում երևանցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի <<Բարեկամություն>>, <<Երիտասարդական>>, <<Հանրապետության հրապարակ>>, <<Զորավար Անդրանիկ>> և <<Գարեգին Նժդեհ>> կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել <<Հին Երևանը. հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրությունը: Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից... ավելին →

<<Ավելի մաքուր Երևան>>. քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում12.10.2013

<<Ավելի մաքուր Երևան>>. քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում

 <<էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Բուզանդի փողոցի միջանկյալ հատվածում կազմակերպվել է <<Ավելի մաքուր Երևան>> խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես: Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին12.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում: Նա կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը` նշելով, որ առկա են բոլոր նախադրյալները հարաբերությունների զարգացման եւ կոնկրետ ծրագրերի իրականացման համար: ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Ջիվան Գասպարյանին12.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Ջիվան Գասպարյանին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: Հանձնելով բարձր պարգեւը եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց վաստակաշատ երաժշտի ներդրումը հայ արվեստը զարգացնելու եւ տարածելու գործում ու մաղթեց նրան առողջություն, երկար տարիների կյանք եւ հետագա... ավելին →

12.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, որի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում: Բրյուսելում նախատեսված է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիեւիչի հետ:  ավելին →