Լուրեր

ԱԺ Հայաստան-Գերմանիա պատգամավորական խմբի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի պատվիրակության հետ10.10.2013

ԱԺ Հայաստան-Գերմանիա պատգամավորական խմբի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի պատվիրակության հետ

Հոկտեմբերի 10-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամները հանդիպեցին ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք հայտնեց, որ այսօրինակ այցելությունները մեծապես նպաստում են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Հերմինե Նաղդալյանը կարեւորեց բարեկամական երկրի՝ Գերմանիայի հետ... ավելին →

<<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարությանն ընդառաջ` միջոցառումներ վարչական շրջաններում  09.10.2013

<<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարությանն ընդառաջ` միջոցառումներ վարչական շրջաններում

 Քաղաքամայր Երևանի 2795-ամյակին ընդառաջ՝ վարչական շրջանների կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Շենգավիթ վարչական շրջանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է համար 5 մշակույթի կենտրոնում կազմակերպված <<Երևանը երգերի մեջ>> խորագիրը կրող համերգային ծրագրով: Միջոցառման ընթացքում բոլորը կատարումները նվիրված են եղել Երևանին: Ելույթ են ունեցել ինչպես կենտրոնի գեղարվեստական խմբերը, այնպես էլ անհատ կատարողներ: Միջոցառման... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ08.10.2013

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արագ արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:   ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ08.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ

Հոկտեմբերի 8-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Վեհաժողովի շրջանակներում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպման ժամանակ, որն անցավ ջերմ մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանը եւ Ալի Լարիջանին փաստեցին, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում,... ավելին →

Ավարտվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը  07.10.2013

Ավարտվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին գովազդի արդիականացման ծրագրի շրջանակում ավարտվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին քաղաքապետին զեկուցել է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել է 59 գովազդային վահանակ: Աշխատանքների երկրորդ փուլը կմեկնարկի նոյեմբերի 4-ից և... ավելին →

Երևանի քաղաքապետի պատվոգրեր՝ գրադարանային գործի զարգացման համար  07.10.2013

Երևանի քաղաքապետի պատվոգրեր՝ գրադարանային գործի զարգացման համար

 Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը գրադարանավարի օրվա կապակցությամբ քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել ոլորտի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների՝ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա գործունեության համար։ <<Դուք պրոպագանդում եք գիրքը, հետևաբար շատ մեծ դեր ունեք մանուկների, երիտասարդության դաստիարակության, նրանց աշխարհայացքի ձևավորման գործում։ Երևանի քաղաքապետը շատ է կարևորում ձեր համակարգը, հետևաբար բարձր է գնահատում և... ավելին →