Լուրեր
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը
Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակեց քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված Հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության վերաբերյալ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը: Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական... ավելին →
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Հայաստանում գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ջուն Զեյթլինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում գենդերային հավասարության խնդիրներին, օրենսդրությանը: Տիկին Զեյթլինը նշեց, որ այս այցելության ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ՀՀ-ում գենդերային հավասարության... ավելին →
Կենսաթոշակը կավելանա 15 տոկոսով, պետական հատվածի աշխատավարձը` մոտ 40 տոկոսով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, որի համաձայն 2014 թ. համախմբված բյուջեն կկազմի` եկամուտների գծով` 1.161.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.277.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 115.6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2014 թ. բյուջեները... ավելին →
ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև ստորագրվել է օժանդակության համաձայնագիր
Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է Օժանդակության համաձայնագիր: «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարում» ծրագրի շուրջ համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերն Հիլիարդը: ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական ուղերձը հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայ նշանավոր դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Սոս Սարգսյանը մեզ հետ չէ: Կյանքից հեռացավ հայի, մտավորականի այն տեսակը, որի սթափեցնող, իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք: Վարպետն իր մեծությամբ մեծ հետք թողեց ոչ միայն մեր մշակութային, այլև հասարակական կյանքում: Սոս Սարգսյանն իր կերտած դերերով, իր աշակերտներով, իր դաստիարակած մի քանի սերունդներով միշտ կմնա մեր պատմության մեջ... ավելին →
27.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ
«Սրտի խոր ցավով տեղեկացա կինոյի ու թատրոնի մեր նահապետի՝ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան մասին: Սոս Սարգսյանը ժողովրդական էր ոչ միայն իր մարմնավորած բացառիկ դերերով, այլեւ մտավորականի իր խորիմաստ պարզությամբ, շիտակ անմիջականությամբ, ազդեցիկ հանդարտությամբ: Մենք մշտապես զգալու ենք մեծ վարպետի մնայուն ներկայությունը մեր սրտերում եւ հիշողության մեջ: Ցավակցում եմ Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»: ավելին →