Լուրեր
Մեկնարկել է փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: Երեկոյան ժամը 23-ից հետո ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել Սայաթ-Նովայի պողոտայի մինչև Խանջյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Գովազդային մեծ վահանակներ են ապամոնտաժվել նաև Թումանյան փողոցում: Ընդհանուր առմամբ, ապամոնտաժվել է 13 գովազդային վահանակ: Երեկոյան ժամն ընտրվել է՝ հաշվի առնելով փողոցների երթևեկի... ավելին →
Մոսկվայում անցկացվել է <<Ոսկե նուռ>> հայկական հինգերորդ փառատոն-տոնավաճառը
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա <<Ոսկե նուռ>> հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը: Ավանդական դարձած տոնավաճառի անցկացումն այս անգամ նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին: Տոնավաճառի անցկացմանն աջակից Մոսկվայի կառավարության անունից Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետի տեղակալ Անդրեյ Չիժովը, ողջունելով երևանյան... ավելին →
Երևանի քաղաքապետի շնորhակալագրեր՝ <<Ավելի մաքուր Երևան>> ծրագրին ակտիվ մասնակցության համար
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված <<Ավելի մաքուր Երևան>> խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական... ավելին →
Շարունակվում է քաղաքապետարանի կողմից սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մայրաքաղաքի փոքր կենտրոնում կմեկնարկի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը: Զեկուցվել է նաև, որ ապամոնտաժման աշխատանքներն իրականացվելու են երեկոյան ժամը 23-ից հետո: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, փոխանցել է քաղաքապետ... ավելին →
Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ բացվել է Օշական համայնքի վերակառուցված կամուրջը, որը Քասախ գետի վրայով ճանապարհ է բացում դեպի հանդիպակաց ափում գտնվող հողատարածքներ: Բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ նախկինում իրենց կողմից բարձրացված այդ խնդրին հետամուտ լինելու համար: Բնակիչները նշել են, որ կամուրջի գործարկման արդյունքում հնարավորություն են ստացել մշակել գետի այն ափում... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՉԺՀ ԺՆ Համաչինական ժողովի պատվիրակությանը
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի պատվիրակությանը` նախագահի տեղակալ Սուն Բաոշուի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմակողմ համագործակցության խորացմանը:... ավելին →