Լուրեր
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտում
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները սեպտեմբերի 16-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված ՙԵրիտասարդ առաջնորդներ 2013-2014՚ խորագրով ծրագրին, որն անցկացվում էր ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտում։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 13 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների... ավելին →
Անկախության տոնի առթիվ միջոցառումներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում
ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների և մշակույթի կենտրոնի սաները: Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաև ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն: Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է հայկական ազգային երգ ու պար:... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ։ 22 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման սկիզբ դրվեց, և մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման, հզորացման ու զարգացման գործընթացին: Հաղթահարելով անկախության կայացման առաջին տարիների դժվարությունները՝ մենք այսօր վստահորեն կանգնած ենք ժողվրդավարությունը որպես զարգացման ուղի ընտրած և... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ համապետական կարեւորագույն տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Բոլոր ժողովուրդների համար անկախությունը ոչ միայն բնական եւ օրինաչափ ձգտում է, այլեւ` սեփական ճակատագիրը տնօրինելու եւ իր ապագան կառուցելու իրավունք: Անկախության ձեռքբերմամբ եւ պետականության վերականգնմամբ մենք ազդարարեցինք համայն աշխարհին, որ ի զորու ենք մեր երկիրը դարձնել համաշխարհային ընտանիքի արժանապատիվ անդամ, միջազգային գործընթացների իրավահավասար մասնակից: 22 տարի... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված <<Երևանի մեծ մրցանակ>> հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում: Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի... ավելին →
ՀՀ կառավարությունը և ՎԶԵԲ-ը պատրաստակամ են զարգացնել ու խորացնել երկկողմ փոխգործակցությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի գլխավորած պատվիրակությանը: Պարոն Բալվաներան կառավարության ղեկավարին է ներկայացրել Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսին: Շնորհավորելով վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և ցանկանում ենք հետագայում ևս խորացնել և ընդլայնել երկկողմ... ավելին →