Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «ՀՊՏՀ շրջանավարտ 2013» միջոցառմանը
Հուլիսի 9-ին ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա գտնվեց «ՀՊՏՀ շրջանավարտ 2013» միջոցառմանը: Մինչ տոնական մասին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը ՀՊՏՀ ռեկտորի ուղեկցությամբ շրջեց տարածքում, ծանոթացավ կատարված շինաշխատանքներին ու բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորեց շրջանավարտներին հիշարժան օրվա եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ավարտելու կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բուհն... ավելին →
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 9-ին հանդիպեց Չինաստանի Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի Ռուսաստանի ինստիտուտի տնօրեն Ֆէն Յույցզյունի գլխավորած պատվիրակության հետ: Ֆէն Յույցզյունի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական կապերը հասել են բարձր մակարդակի: Ըստ հյուրի՝ դրա մասին վկայում են առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ... ավելին →
Մայրաքաղաքը նշում է Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը այս տարի նշում է հուլիսի 7-ին: Այն հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջև: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, օրը առավել բովանդակալից և հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված են տոնական տարաբնույթ միջոցառումներ: Վաղ առավոտից տոնականորեն զարդարված ջրցան մեքենաները... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ԼՂՀ
Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում ԱԺ նախագահին դիմավորեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ պաշտոնատար այլ անձինք: ՀՀ ԱԺ նախագահը ծանոթացավ Արցախի հարավային մասում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Հադրութի շրջանի մերձարաքսյան տեղամասերից մեկում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում... ավելին →
Երևանի և Ռիգայի քաղաքապետերը ստորագրել են երկու քաղաքների եղբայրացման համաձայնագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Նիլ Ուշակովը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և արձանագրելով, որ երկու քաղաքապետերն էլ, ըստ էության, գրեթե միաժամանակ են վերընտրվել իրենց զբաղեցրած պաշտոններում, հույս է հայտնել, որ այդ հանգամանքը ևս մեկ խթան կհանդիսանա Երևանի և Ռիգայի միջև փոխշահավետ համագործակցություն... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
Սիրելի’ Հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս երկրի Մայր օրենքի` Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995 թ.-ի հուլիսի 5–ին մեր նորանկախ երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե`Սահմանադրության հաստատման համար: Այդ օրը Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ընտրեց մեր երկիրը սոցիալական, ժողովրդավարական և իրավական դարձնելու ուղին: Մենք ցույց տվեցինք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել, հաստատեցինք, որ չենք կարող և իրավունք չունենք... ավելին →