Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությանը18.09.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությանը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլին եւ Սթիվեն Փաունդին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների հետագա զարգացումը տարբեր... ավելին →

Չեխիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր18.09.2013

Չեխիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ սեպտեմբերի 18-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում,... ավելին →

ՀՀԿ Կանանց խորհուրդը ներկայացնում է17.09.2013

ՀՀԿ Կանանց խորհուրդը ներկայացնում է

 Սեպտեմբերի յոթին Ծաղկաձորում կայացավ ՀՀԿ Կանանց խորհրդի հերթական սեմինարը, որի շրջանակներում ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեցի ներկայացնել սեմինարի նպատակն ու խնդիները: -Ի՞նչ նպատակ ունի ՀՀԿ կանանց խորհրդի ծաղկաձորյան սեմինարը: -ՀՀԿ Կանանց խորհրդի հերթական աշխատանքային սեմինարն է, այստեղ են կուսակցության տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների նախագահները, գաղափարաքարոզչական,կազմակերպչական և կրթական հանձնաժողովների ներկայացուցիչները: Սեմինարը հատուկ... ավելին →

Կապամոնտաժվեն փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակները  17.09.2013

Կապամոնտաժվեն փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակները

 Աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին, հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու համար: Զեկուցվել է, որ, համաձայն սահմանված ժամանակացույցի, մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 2013 թվականի տարեկան ծրագրով... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսին17.09.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսին

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նրանց այցը Հայաստան ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այն մեծապես կնպաստի Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ առկա հարաբերությունների աշխուժացմանն ու խորացմանը: «Ուրախ եմ, որ հյուրընկալում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոշոր, տնտեսապես ամենահզոր եւ հայ սփյուռքի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը17.09.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նրանց այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի վրա հիմնված... ավելին →