Լուրեր

Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդեսը04.07.2013

Էրմիտաժում բացվել է Ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, Միխայիլ Պիատրովսկին անձամբ ուղեկցել և Տարոն Մարգարյանին ու քաղաքապետին ուղեկցող երևանյան պատվիրակության անդամներին է ներկայացրել թանգարանի մշտական ցուցադրությունների հարուստ... ավելին →

Բնակիչների կողմից բարձրացված հարցերի զգալի մասին դրական լուծումներ են տրվում04.07.2013

Բնակիչների կողմից բարձրացված հարցերի զգալի մասին դրական լուծումներ են տրվում

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց, ինչը ևս մեկ հնարավորություն է լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները և դրանց հնարավոր լուծումներ տալու: 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000 քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը՝ միայն հունիս ամսվա... ավելին →

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը հանդիպել է Մեծ Լիոնի պատվիրակության հետ04.07.2013

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը հանդիպել է Մեծ Լիոնի պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի քաղաքային համայնքի՝ Մեծ Լիոնի փոխնախագահ Հյուբեր Ժուլիեն Լաֆերրիերի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևան-Լիոն հանագործակցությանն ու առանձին ծրագրերին, մասնավորապես՝ քաղաքաշինության և կանաչապատման ոլորտներում փորձի փոխանակմանն ու տեղային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Երևան-Լիոն համագործակցության համատեքստում կողմերը կարևորել են հատկապես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի... ավելին →

Եկել է պատասխան տալու ժամանակը04.07.2013

Եկել է պատասխան տալու ժամանակը

Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ նախագահի` 2012 թ. սեպտեմբերին կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որը նվիրված էր պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը. «Այդ խորհրդակցությունից հետո մենք բավական մեծածավալ աշխատանք ենք կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստում: Եկել է պատասխան տալու ժամանակը: Ֆինանսների նախարարությունը դիտարկումներ է... ավելին →

Պետք է մեծացնել պետբյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը04.07.2013

Պետք է մեծացնել պետբյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը, խնդիր, որի վերաբերյալ 2012 թ. սեպտեմբերի 15-ի խորհրդակցության ժամանակ ելույթ էր ունեցել ՀՀ նախագահը։ Այնուհետև կառավարությունում քննության է առնվել գյուղատնտեսական մթերքների մթերման ընթացքը (տե՛ս առանձին)։ Հաստատելով նիստի օրակարգը` կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։ ՀՀ... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը համաեվրոպական խորհրդաժողովում03.07.2013

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը համաեվրոպական խորհրդաժողովում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ հարգարժան պարոն Շպիլման, Վենետիկի հանձնաժողովի նախագահ հարգելի պարոն Ջանի Բուքիքիո, Սահմանադրական դատարանների հարգարժան նախագահներ, խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ, տիկնայք եւ պարոնայք, Թույլ տվեք ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Մենք շատ ուրախ ենք Երեւանում՝ Հայաստանի խորհրդարանի հարկի տակ հյուրընկալել «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները... ավելին →