Լուրեր

Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի առևտրային կենտրոնում հայկական տաղավար է բացվել12.09.2013

Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի առևտրային կենտրոնում հայկական տաղավար է բացվել

 Սեպտեմբերի 11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար։ Կենտրոնում իրենց տաղավարներն ունեն Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական և ասիական մի շարք երկրներ, որոնք չինական սպառողին են ներկայացնում իրենց ապրանքատեսակները։ Տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի... ավելին →

Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը12.09.2013

Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ առաջին ընթերցումով ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ օրն ընդհատված ՀՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամի ընտրության հարցը: Եզրափակիչ ելույթներում առաջադրված թեկնածուներ ԵՊՀ իրավագիտության ֆալուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների... ավելին →

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյին11.09.2013

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյին

 Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի հետ։ Երկու երկրների վարչապետերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական իրավիճակը` նախանշելով նաև ապագայի ակնկալիքները: Բելգիայի վարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ Եվրոպայի ընդհանուր տնտեսական իրավիճակի կայունացման համար առկա են զգալի դրական ազդակներ: Այնուհետև Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն հետաքրքրվել է Հայաստան-Եվրոպական միություն,... ավելին →

Տիգրան Սարգգսյանը մասնակցել է Չինաստանում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը11.09.2013

Տիգրան Սարգգսյանը մասնակցել է Չինաստանում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

 Չինաստանի Դալիան Քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի բացման արարողությանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախքան համաժողովի մեկնարկը՝ վարչապետ Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբին: ՀՀ վարչապետն ու Կլաուս Շվաբը մտքեր են փոխանակել ներկայիս տնտեսական զարգացումների, համաշխարհային տնտեսության հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել... ավելին →

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն հանդիպել է Դալիանի քաղաքապետ Լի Վանցային11.09.2013

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն հանդիպել է Դալիանի քաղաքապետ Լի Վանցային

 Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Դալիանի քաղաքապետ Լի Վանցայի հետ։ Ողջունելով ՀՀ վարչապետին Դալիան քաղաքում` Լի Վանցայը հույս է հայտնել, որ վարչապետ Սարգսյանի այցը Չինաստան կխթանի հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և կբացի համագործակցության նոր հեռանկարներ: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դալիանի քաղաքապետին ջերմ ընդունելության համար: «Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում... ավելին →

Ազգային ժողովի քառօրյա նիստում11.09.2013

Ազգային ժողովի քառօրյա նիստում

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված հարցերը: Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանը շարունակեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացրած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Օրինագծով առաջարկվում է Արարատյան ջրավազանում լուծարել 525 եւ կոնսերվացնել 470 խորքային հորեր, ինչպես նաեւ էապես մեծացնել... ավելին →