Լուրեր

Հրապարակվել է համաշխարհային մրցունակության զեկույցը, ըստ որի Հայաստանն ավելի նպաստավոր դիրք է գրավել. վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում05.09.2013

Հրապարակվել է համաշխարհային մրցունակության զեկույցը, ըստ որի Հայաստանն ավելի նպաստավոր դիրք է գրավել. վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, բայց մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում և ինչ չափանիշներով են մեր դիրքերը թուլացել: Դրա համար պետք է խորամուխ լինենք, թե ինչ չափանիշներով է գնահատվում ազգային մրցունակության զեկույցը, որովհետև կան բազմաթիվ չափանիշներ, որտեղ ակնհայտ է, որ մենք դեռևս անելիքներ ունենք: Այժմ խոսքն ուզում եմ... ավելին →

Ավարտվել է <<Գրքի բանկ-նվիրատվության տաղավար>> ծրագիրը  04.09.2013

Ավարտվել է <<Գրքի բանկ-նվիրատվության տաղավար>> ծրագիրը

 Երևանը <<Գրքի համաշխարհային մայրաքաղաք>> հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ, <<Ֆլեշմոբ Դիվիզիա>> երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ, մայրաքաղաքում իրականացվեց նաև <<Գրքի բանկ - նվիրատվության տաղավար>> ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած և օգոստոսի 31-ին... ավելին →

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ԱԻՆ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը04.09.2013

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ԱԻՆ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացել է, և այս ինստիտուտը ՀՀ-ում կայացել է: Դրա հիմնական ազդակը... ավելին →

04.09.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

«Արտակարգ իրավիճակների համակարգի սիրելի աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Ապահով եւ բարեկեցիկ Հայաստան ստեղծելու գործում ձեր ծառայությանը հատկացված է հատուկ դեր՝ ապահովել մեր քաղաքացիների՝ ուստի եւ մեր պետության անվտանգությունն արտակարգ իրավիճակներում: Այն, ինչ դուք կատարում եք, ոչ միայն անգնահատելի աշխատանք է, այլեւ վսեմ առաքելություն՝ դժվարին, հաճախ անելանելի թվացող պահերին փրկել մարդկանց, կանգնել նրանց... ավելին →

04.09.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի անժամանակ մահվան մասին: Լեւոն Անանյանն անուրանալի հետք է թողել ժամանակակից հայ գրականության եւ լրագրության մեջ թե որպես արձակագիր ու հրապարակախոս, թե որպես «Գարուն » ամսագրի երկարամյա գլխավոր խմբագիր: Նրա հիմնադրած «Ապոլոն» հրատարակչության միջոցով հայ ընթերցողին հասանելի դարձան համաշխարհային գրականության գլուխգործոցները: Լեւոն Անանյանի շնորհիվ Հայաստանի... ավելին →

Քննարկվել են ցանցային գործակցությանն առնչվող հարցեր  03.09.2013

Քննարկվել են ցանցային գործակցությանն առնչվող հարցեր

 Իտալիայի Կարարա քույր քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբիանիի հրավերով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ օգոստոսի 22-25-ը Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանը մասնակցել է <<Ֆեստա դե լա Բիրա-Սեպտեմբեր ֆեստ 2013>> ամենամյա փառատոնին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Կարարայի քաղաքապետին՝ Դ. Գևորգյանը վերջինիս և Կարարայի քաղաքացիներին է փոխանցել քաղաքապետի շնորհավորանքներն ու ուղերձը։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև... ավելին →