Լուրեր
Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին ներկա է եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված <<Առաջին դաս>> խորագրով տոնական միջոցառմանը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառման կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում: Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը... ավելին →
Հանձնարարվել է հանրությանը պարբերաբար իրազեկել <<Հին Երևան>> ծրագրի իրականացման ընթացքի մասին
Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապես Մուշեղ Ղազարյանին... ավելին →
ԼՂՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԼՂՀ-ի կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցություն: Հայաստանի և Արցախի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են Արցախում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը: ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ... ավելին →
Ստեղծվել է կառավարական հանձնաժողով Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովի կազմում են` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը, ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ... ավելին →
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի առթիվ
Սիրելի ՛ արցախցիներ, 22 տարի առաջ Արցախի ժողովրդի կողմից կայացված որոշումը պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում տարած հաղթանակներում և այս տարիների ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը` հանդիսանալով հայության միասնության խորհրդանիշն ու մեր ազգային արժանապատվության պաշտպանության մարմնավորումը: Արցախը կարողացավ հաղթահարել սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած բարդությունները, ստեղծել ու կայացնել պետական... ավելին →
Ամփոփվել է <<Երևանյան ամառ>> ծրագիրը
Ամռան վերջին օրը, երեկոյան Կարապի լճի հարակից տարածքում ամփոփվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացված <<Երևանյան ամառ>> խորագրով ծրագիրը: Ժամը 19-ից մեկնարկած միջոցառման առաջին հատվածում մանուկների համար կազմակերպվել է տոնական համերգային ծրագիր` սիրված մուլտհերոսների մասնակցությամբ: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ազգային պարերի ուսուցում: <<Երևանյան ամառ>>-ի եզրափակիչ ծրագրին մասնակցել են հայկական... ավելին →