Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Կրթությունը, դպրոցը և, ընդհանրապես, գիտելիքը միշտ էլ առանձնահատուկ դեր ու նշանակություն են ունեցել մեր հազարամյա պատմության ողջ ընթացքում: Հայ ժողովուրդը միշտ էլ ընդգծված պատկառանք ու հոգատար վերաբերմունք է ունեցել դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Անկախ պատմական ժամանակահատվածից, աշխարհաքաղաքական իրադրությունից՝ գիտելիքի եւ կրթության հանդեպ ձգտումը միշտ եղել է մեր ժողովրդի... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ազգային-պետական գործիչ, 2000-2007թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 ավագ դպրոցի հանդիսավոր բացմանը: 2013թ. նոր ուսումնական տարին կրթօջախը դիմավորում է ամբողջովին հիմնանորոգված: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ երևանցիներ: Դպրոցի համար հանդիսավոր օրը... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 22- ամյակի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Հանուն անկախության մղած արժանապատիվ պայքարով ու համոզիչ հաղթանակով Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ոչ միայն կարող է երազել եւ մտածել ինքնուրույն ապրելու մասին, այլեւ ունի անհրաժեշտ կամք, ուժ եւ ոգի՝ իրականություն դարձնելու այդ երազանքն ու ցանկությունը, տեր կանգնելու իր իրավունքներին ու պատմական երկրին: Ժողովրդի կամքով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության... ավելին →
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ ՊԲ N զորամաս: Կառավարության ղեկավարը շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ: Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է բոլոր զինծառայողներին` ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: «Այսօր Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի... ավելին →
Տիգրան Սարգսյանն այցելել է Նիկոլ Դումանի տուն-թանգարան
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն շարունակվում է: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է ազգային հերոս Նիկոլ Դումանի տուն-թանգարան: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել ազգային մեծ հերոսի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այնուհետև վարչապետն իր գրառումն է կատարել տուն-թանգարանի հուշամատյանում, որտեղ նշել է. «Պետք է արժանին մատուցել և գնահատել բոլոր... ավելին →
ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները և ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը... ավելին →