Լուրեր

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը30.07.2013

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքացիների ընդունելության գործող ժամանակացույցի համաձայն նախապես հերթագրված քաղաքացիներն իրենց հուզող խնդիրներն են ներկայացրել կոմունալ-կենցաղային հարցերի շուրջ: Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Տեղեկանալով բնակիչների խնդիրների մասին և լսելով նրանց առաջարկները՝ քաղաքապետի առաջին տեղակալը տեղում հանձնարարականներ է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ... ավելին →

Կառավարության ղեկավարն այցելել է «Էկոտոմատո» ընկերության վարդերի աճեցման տնտեսություն30.07.2013

Կառավարության ղեկավարն այցելել է «Էկոտոմատո» ընկերության վարդերի աճեցման տնտեսություն

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնք` «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: ՀՀ կառավարության 2011 և 2012 թթ. համապատասխան որոշումներով ներդրումային ծրագրերի շրջանակում այս ընկերությունն ստացել էր ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն և Գողթ գյուղի վարչական տարածքում կառուցել բարձր կարգի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն` ընդհանուր 5 հա մակերեսով: ... ավելին →

Շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների կիսամյակային գործունեության հաշվետվությունների քննարկումը30.07.2013

Շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների կիսամյակային գործունեության հաշվետվությունների քննարկումը

 ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներն այսօր կառավարությունում ներկայացրել են 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունները։ Ամփոփվել են ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ առողջապահության, ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության... ավելին →

Օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա29.07.2013

Օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, <<Երևանյան ամառ>> միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի նաև անվճար բուժօգնության ակցիա: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոն կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ: <<Այցելելով բուժհաստատություններ՝ մենք տեղում մեկ անգամ ևս ծանոթանում ենք առկա... ավելին →

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը29.07.2013

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը

 Քաղաքացիների խնդիրներին առավել ստույգ տեղյակ լինելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, քաղաքացիներին ընդունել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը։ Ընդունելության ընթացքին հետևել և քաղաքացիների բարձրացրած հարցերին պատասխանել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի... ավելին →

<<Երևանյան ամառ>> ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներ29.07.2013

<<Երևանյան ամառ>> ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի ակտիվացման նպատակով աշխատանքներ են տարվում մարզադպրոցների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ: Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ձևավոր չմշկասահքի մանկապատանեկան մարզադպրոցի պայմաններին ծանոթանալու նպատակով մարզադպրոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով և ծանոթանալով մարզադպրոցի պայմաններին` վերջինս նշել է, որ առաջնահերթ քայլեր են ձեռնարկվելու... ավելին →