Լուրեր
Կայացել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ ստուգատեսը
Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ սուգատեսն է կայացել աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ Հիմնադրման օրից փառատոնն անցկացվում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Այս տարի ստուգատես-փառատոնի պատվավոր հյուրն էր կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած՝ Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնին այս տարի մասնակցել է Երևանի երաժշտական կրթօջախների 12 աշակերտ։ Բոլոր... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշի հետ
Ռիգայում հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը: Ողջունելով Հայաստանի ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին` Լատվիայի նախագահը բարձր գնահատեց հայ-լատվիական փոխգործակցության ներկա մակարդակը, Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հաստատված հարաբերությունները, որոնք կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Երկկողմ կապերը խորացնելու առումով Անդրինս Բերզինշը կարեւորեց ԱԺ... ավելին →
Աջակցություն երիտասարդ, բազմազավակ ընտանիքներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական տարաբնույթ ծրագրերի շարքում առանձնակի տեղ է հատկացվում ընտանիքի, մայրության և մանկության խնդիրներին: Նմանատիպ ծրագրերից է երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրը: <<Արծիվ>> մահապարտների ջոկատի անդամ, ազատամարտիկ Վարուժան Զաքարյանի ընտանիքում վեցերորդ երեխայի՝ փոքրիկ Մանեի ծննդյան կապակցությամբ սոցիալական ծառայության տարածքային աշխատակցի ուղեկցությամբ... ավելին →
Վարչապետի հանձնարարականով Մրգաշատի բազմազավակ ընտանիքն ապահովվել է նոր առանձնատնով
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում բնակվող Մխիթարյանների բազմազավակ ընտանիքն ապահովվել է նոր առանձնատնով: Նշենք, որ ս.թ. մայիսի 22-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում կառավարության ղեկավարը, հյուրընկալվելով Մխիթարյանների` 14 անդամներից (որոնցից 11-ը երեխա) բաղկացած ընտանիքին, խոստացել էր ամենասեղմ ժամկետում լուծում տալ այդ հարցին: Ընտանիքն ապրում էր վթարային՝ 2 սենյակից բաղկացած, կիսափուլ տանը: Վարչապետի հանձնարարությամբ,... ավելին →
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հունիսի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Սերգեյ Օվերչենկոյի հետ: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի երկկողմ փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Դրական գնահատվեցին վերջերս... ավելին →
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն
Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ: ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում եւ կարեւորվեց ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով` Ազգային... ավելին →