Լուրեր
Մայրաքաղաքում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը հուլիսի 20-ից կկազմի 150 դրամ
Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադարձել են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հուլիսի սկզբին ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայմանը և մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանված ուղեվարձի նոր չափին: Տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի բարձրացման հայտերի հիմքում եղել է տարիների ընթացքում արձանագրված պարբերական... ավելին →
Խրախուսվում են խոշոր ներդրումային ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին: Որոշման արդյունքում Հայաստանում կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, կստեղծվի ներհիվանդանոցային կենտրոն, որը կունենա 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի ժամանակակից ախտորոշիչ և բուժական... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահը ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: ԱԺ նախագահը հույս է հայտնում,որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ պատշաճ... ավելին →
Քննարկվել է ևս վեց պետական կառավարման մարմնի 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվություն
Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը զեկուցել են հաշվետու... ավելին →
Հուլիսի 17-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային տնօրեն Յուլյա Բլեզիուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ նույն հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գեւորգյանը: Հանդիպման ընթացքում կարեւորվեց Հայաստանի խորհրդարանի դերակատարությունը արտաքին քաղաքականության հարցում, հատկապես եվրաինտեգրման ճանապարհին, Արեւելյան գործընկերության խնդիրներում եւ հայ-ռուսական հարաբերությունների... ավելին →
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Սալոնիկի քաղաքապետի եւ հայկական համայնքի նախագահի հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 16-ին ընդունեց Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին եւ Սալոնիկի հայկական համայնքի նախագահ Վարդգես Կոդակսյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիկի Դիկոպուլուն: ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, կարեւորեց նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին: Էդուարդ Շարմազանովը երկու... ավելին →